Սաթիկ Սեյրանյանը կառաջադրվի Արաբկիրում
Օրվա մամուլ
09:13 07/03/2012

Սաթիկ Սեյրանյանը կառաջադրվի Արաբկիրում

«Հրապարակի» տեղեկություններով, Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Ավելի վաղ առաջադրվելու մասին հայտարարել էր նրա ամուսինը` Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով այս դեպքում կաջակցի կնոջը: «Ս. Սեյրանյանը կարող է առաջադրվել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ` ընդգրկվելով կուսակցության համամասնական ցուցակում: Այս ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանն է, իսկ ԲՀԿ-ն պաշտպանելու է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին»,- գրում է թերթը:

Placeholder
Սաթիկ Սեյրանյանը կառաջադրվի Արաբկիրում