Կենդանավարժ Տիգրան Հակոբյանը մասնակցելու է Կրկեսային արվեստի 5-րդ միջազգային փառատոնին
Մշակույթ
08:55 07/03/2012

Կենդանավարժ Տիգրան Հակոբյանը մասնակցելու է Կրկեսային արվեստի 5-րդ միջազգային փառատոնին

Հայ կենդանավարժ Տիգրան Հակոբյանը ներկայացնելու է Հայաստանը մարտի 8-11-ը Իժևսկում կայանալիք Կրկեսային արվեստի 5-րդ միջազգային փառատոնում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Իոսիֆ Պետրոսյանը:

Նա նշեց, որ Տ. Հակոբյանն այժմ աշխատում է ռուսաստանյան կրկեսներում, քանի որ երևանյան կրկեսը չի աշխատում. վերանորոգվում է http://panorama.am/am/miscellaneous/2012/02/09/sos-petrosyan/:

Ս. Պետրոսյանի խոսքով, բանակցություններ է վարում Տ. Հակոբյանի հետ, որպեսզի նա կրկեսի վերաբացման ժամանակ ելույթ ունենա: «Տիգրան Հակոբյանը շատ ուժեղ կենդանավարժ է` ուղտեր, կապիկներ, գետաձի: Նա ցանկանում է վերականգնել մեր շատ տաղանդավոր դերասան Ստեփան Իսահակյանի ավանդույթը` գետաձիով համարը»,- ասաց նա:

Ս. Պետրոսյանը նաև հայտնեց, որ հաջորդ տարի Կրկեսային փառատոնին մասնակցելու ցանկություն ունի օդային մարմնամարզուհի Հասմիկ Մանուչարյանը:

Ruscircus.ru կայքի փոխանցմամբ, փառատոնի գլխավոր մրցանակի` «Ոսկե արջ»-ի համար պայքարելու են 250 մասնակից 20 երկրից` Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ուկրաինա, Շվեդիա, Կանադա, Ֆրանսիա, Եգիպտոս, Շվեյցարիա, Ճապոնիա, Վիետնամ, Մեծ Բրիտանիա և Քենիա: Փառատոնը բաղկացած է երկու մրցութային ծրագրից և գալա- ներկայացումից:

Placeholder
Կենդանավարժ Տիգրան Հակոբյանը մասնակցելու է Կրկեսային արվեստի 5-րդ միջազգային փառատոնին