Բեքհեմի վրա գարեջրի տարա են նետել
Աշխարհում
15:52 08/03/2012

Բեքհեմի վրա գարեջրի տարա են նետել

«Լոս Անջելես Գելեքսի» թիմի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը «Տորոնտոյի» հետ արտագնա խաղի ժամանակ զգացել է մրցակից թիմի երկրպագուների ատելությունն իր նկատմամբ: Անկյունայինի խաղարկման ժամանակ, որն իրացնում էր 36-ամյա ֆուտբոլիստը, տրիբունայից նրա վրա են նետել տարբեր իրեր, որոնց թվում` նաև գարեջրի դատարկ տարա:
«Մարզադաշտում լավ մթնոլորտ էր տիրում: Երկրպագուների մեծամասնությունը եկել էր գեղեցիկ ֆուտբոլ դիտելու: Ափսոս, գտնվեցին նաև այնպիսի մարդիկ, ովքեր որոշեցին ամեն ինչ փչացնել: Ցավում եմ միայն նրա համար, որ այդ ամենի ականատեսը դարձան երեխաներս»,- խաղից հետո ասել է Բեքհեմը:
 

Placeholder
Բեքհեմի վրա գարեջրի տարա են նետել