Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կարգավորեցին մրցաշարային գործերը
Սպորտ
14:55 08/03/2012

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կարգավորեցին մրցաշարային գործերը

Թուրքական Գազիանթեփում շարունակվող Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Ալինա Կաշլինսկայային և 4 միավոր արդյունքով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեցող Լիլիթ Մկրտչյանը, ով հաշվետու տուրում առավելության հասավ Սոֆիո Գվետաձեի նկատմամբ, 16-րդ տեղում է:
Մրցաշարային վիճակը բարելավեց նաև Աննա Հայրապետյանը: Այս անգամ նա հաղթեց Քամիլե դե Սերոյին և 3 միավորով հաստատվեց 64-րդ հորիզոնականում:

Ցավոք, հաշվետու տուրում անհաջող հանդես եկավ Մարիա Կուրսովան` զիջելով Նատալյա Պոգոնինային: Լիլիթ Գալոյանը միավորը կիսեց Իրինա Բուլմագայի հետ: Մարիան ու Լիլիթը նույնպես 3 միավոր են վաստակել և զբաղեցնում են 56-րդ և 59-րդ տեղերը:

Ֆրանսիայի և Ռուսաստանի հայազգի ներկայացուցիչները` Էլմիրա Սկրիպչենկոն ու Նելլի Ալեքսանյանը, ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Յովանա Վոյինովիչի և Իրինա Չելուշկինայի հետ: Էլմիրան այժմ 3,5 միավորով ընթանում է 34-րդ հորիզոնականում, իսկ Նելլին 2,5 միավոր ունի և առայժմ 65-րդն է:

Ավելացնենք, որ վաղը կայանալիք 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Սոֆիկո Գուրամիշվիլու, Լիլիթ Մկրտչյանը` Եվա Ռեպկովայի (Սլովակիա), Լիլիթ Գալոյանը` Միխաելա Սանդուի (Ռումինիա), Աննա Հայրապետյանը` Սոֆիո Գվետաձեի (Վրաստան), Մարիա Կուրսովան` Մարգիզ Ումուդովայի (Ադրբեջան), Էլմիրա Սկրիպչենկոն` Իննա Իվախինովայի (Ռուսաստան), Նելլի Ալեքսանյանը` Զուզանա Բորոսովայի (Սլովակիա) հետ:

Placeholder
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կարգավորեցին մրցաշարային գործերը