Երևան, մարտի 8, ծաղիկ նվիրող պետավտոտեսուչ, մարդաշատ խանութներ… (տեսանյութ, լուսանկարներ)
Հասարակություն
13:30 08/03/2012

Երևան, մարտի 8, ծաղիկ նվիրող պետավտոտեսուչ, մարդաշատ խանութներ… (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանյան փողոցներում տոնական տրամադրություն է, ամեն քայլափոխի ծաղկավաճառներ, ծաղիկներ…



Մարտի 8-ի նախօրեին` մայրաքաղաքի խանութներում ակտիվ եռուզեռ էր, դրամարկղների մոտ` մեծ հերթեր: Մալաթիա-Սեբաստիա համայնքի խանութնեից մեկում նաև ականատես եղանք, թե ինչպես պահարաններից մեկը մարդաշատության պատճառով հանել ու խանութի բակում էին տեղադրել:

Այսօր արդեն սուպերմարկետներում հիմնական գնորդները տղամարդիկ են, վաճառողները փաստեցին, որ այսօր առավել գնվող ապրանքները եղել են գինին ու շոկոլադը:



Panorama.am-ի թղթակիցներն ու լուսանկարիչները ֆիքսել են տոնական Երևանի կադրեր: Միայն այսօր կարելի է ականատես լինել, թե ինչպես պետավտոտեսուչները ծաղիկներ են նվիրում կանանց: Ակտիվ են նաև կուսակցությունները:

Հիշեցնենք, որ այսօր և հաջորդող օրերը ոչ աշխատանքային են: Սակայն կան ոլորտներ, երբ ամենօրյան նույնիսկ շուրջօրյա աշխատանքն ուղղակի անրաժեշտ է: Այսօր աշխատող կանանց սեղաններն էլ տոնական են` ծաղիկներ սեղանին, ստեղնաշարին, սուրճի բաժակում…


Ի դեպ, սուրճի մասին…Այսօր կանանց մեծ մասը հպարտորեն հայտարարում են, թե առավոտյան սուրճն իրենց ամուսիններն են եփել ու հյուրասիրել:


Placeholder
Երևան, մարտի 8, ծաղիկ նվիրող պետավտոտեսուչ, մարդաշատ խանութներ… (տեսանյութ, լուսանկարներ)