Armenian Navy Band-ը համերգային ծրագրով հանդես է գալու Մոսկվայում
Մշակույթ
10:45 09/03/2012

Armenian Navy Band-ը համերգային ծրագրով հանդես է գալու Մոսկվայում

Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովսկի դահլիճում մայիսի 19-ին համերգային ծրագրով հանդես է գալու Armenian Navy Band խումբը: Այս մասին հայտարարել է խմբի մենեջեր Արտակ Գևորգյանը: Համերգին մասնակցելու համար ԱՄՆ-ից Մոսկվա է մեկնելու երգիչ, կոմպոզիտոր Արտո Թունջբոյաջյանը: Նախատեսվում է խմբի համերգը նաև երևանյան Ավանգարդ ֆոլկ ակումբում:

Armenian Navy Band խումբը ստեղծվել է Արտո Թունջբոյաջյանի կողմից 1999 թվականին և կազմված է Հայաստանի լավագույն ջազային ֆոլկլորային երաժիշտներից: Այս տարիների ընթացքում խումբը համերգներով հանդես է եկել գրեթե ամբողջ աշխարհում, թողարկել ալբոմներ:
 

Placeholder
Armenian Navy Band-ը համերգային ծրագրով հանդես է գալու Մոսկվայում