Հայտնաբերվել է Չարլզ Դիքենսի ստեղծագործության մոտիվներով նկարահանված հնագույն ժապավեն
Մշակույթ
15:50 09/03/2012

Հայտնաբերվել է Չարլզ Դիքենսի ստեղծագործության մոտիվներով նկարահանված հնագույն ժապավեն

Չարլզ Դիքենսի «Ցուրտ տուն» ստեղծագործության հիման վրա նկարահանված հնագույն ֆիլմ է հայտնաբերվել Բրիտանական կինոյի ինստիտուտում: Կինոյի ինստիտուտի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Խեղճ Ջոյի մահը» ժապավենը նկարահանվել է 1901 թվականի մարտին, հայտնաբերվել է այս տարվա փետրվարին կուրատոր Բրայենի Դիկսոնի պահոցում:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարի նշվում է անգլիացի հանրահայտ գրող Չարլզ Դիքենսի 200-ամյակը: Այդ կապակցությամբ տարվա ընթացքում իրականացվելու են տարաբնույթ միջոցառումներ:

Մինչև այս հայտնաբերումը, Դիքսենի ստեղծագործության հիման վրա նկարահանված հնագույն ֆիլմը համարվում էր 1901 թվականի նոյեմբերին «Սուրբծննդյան երգը»-ի մոտիվներով ստեղծված ժապավենը:

«Խեղճ Ջոյի մահը» ժապավենը ցուցադրվելու է մարտի 23-ին: Այն կազմված է ընդամենը մեկ էպիզոդից` մահացող Ջոնը` եկեղեցու պատերի տակ:
 

Placeholder
Հայտնաբերվել է Չարլզ Դիքենսի ստեղծագործության մոտիվներով նկարահանված հնագույն ժապավեն