Сoca-Cola և PepsiСo ընկերությունները քաղցկեղային հիվանդություններից խուսափելու համար փոխել են իրենց բաղադրատոմսերը
Տնտեսություն
15:14 09/03/2012

Сoca-Cola և PepsiСo ընկերությունները քաղցկեղային հիվանդություններից խուսափելու համար փոխել են իրենց բաղադրատոմսերը

Сoca-Cola և PepsiСo ընկերությունները փոխում են իրենց պատրաստման բաղադրատոմսը` քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է «BBC» լրատվականը:

Աղբյուրի փոխանցմամբ, որոշման պատճառն այն է, որ Կալիֆորնիա նահանգը վերջերս կանցերոգեն նյութերի ցանկում է ընդգրկել 4-մետիլիմիդազոլը, որը վերոնշյալ  ընկերությունները  որպես գունանյութ են օգտագործում:

Сoca-Cola և PepsiСo ընկերությունները պնդել են, որ նոր բաղադրատոմսը կօգտագործվի ԱՄՆ ողջ տարածքում և կօգնի բարձրացնել ըմպելիքների արդյունավետությունը:

«Չնայած մենք կարծում ենք, որ այդ փոփոխությունները կապված չեն առողջության հետ, սակայն մենք գնացել ենք այդ քայլին, որ մեր արտադրանքը չենթարկվի գիտականորեն չհիմնավորված նախազգուշացումների»,-նշել է Coca-Cola ընկերության ներկայացուցիչ Դիանա Գարզա-Կիարլանտեն:

Աղբյուրը նաև նշում է, որ գիտափորձերից մեկի ժամանակ պարզ է դարձել, որ 4-մետիլիմիդազոլը առնետների և մկների մոտ քաղցկեղային հիվանդություններ է առաջացնում: Սակայն ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ամերիկյան կազմակերպությունը կարծում է, որ առողջության համար վնասակարության ոչ մի ապացույց չկա:

ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի որակի վերահսկողության վարչությունն ընդգծել է, որ 4-մետիլիդազոլի վտանգավոր չափաբաժինը ստանալու համար մարդը պետք է հազար շիշ կոկա-կոլա կամ պեպսի խմել:

Placeholder
Сoca-Cola և PepsiСo ընկերությունները քաղցկեղային հիվանդություններից խուսափելու համար փոխել են իրենց բաղադրատոմսերը