Հնդկաստանում տոնը ոչ տոնական է ավարտվել
Աշխարհում
08:00 09/03/2012

Հնդկաստանում տոնը ոչ տոնական է ավարտվել

Ավելի քան 160 մարդ, հիմնականում երեխաներ, հոսպիտալացվել են Մումբայում հինդուիստական Հոլի տոնից հետո: Այս մասին հաղորդում է ԲԻ-Բի-Սի-ն: Հոլիի տոնակատարության ժամանակ, ըստ ավանդույթի, մարդիկ օդ են նետում հատուկ ծաղկային փոշի: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ եղել է հիվանդության պատճառը: Բժիշկները կարծում են, որ մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել փոշու մեջ առկա ինչ- որ քիմիական բաղկացուցիչներից: Հնդկաստանում մշտապես մտահոգություններ են հնչում, որ արհեստական ներկանյութերը, որոնք էժան են բնականից, կարող են թունավոր նյութեր պարունակել:

Placeholder
Հնդկաստանում տոնը ոչ տոնական է ավարտվել