Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
Աշխարհում
14:15 09/03/2012

Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հույս ունի գալիք ամռանը համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը: Այս մասին գրում է «Corriere dello Sport»-ը: Ինչպես հավաստիացնում է պարբերականը, հենց ակումբը փոխելու նպատակով է շվեդ ֆուտբոլիստը վիճել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիի հետ` Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Արսենալի» հետ պատասխան հանդիպումից հետո: Այդուհանդերձ, Իբրահիմովիչի` Մադրիդ տեղափոխության հնարավոր տարբերակը կախված է այն բանից, թե հաջորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոն կշարունակի՞ մնալ «Արքայական» ակումբի ղեկին:
 

Placeholder
Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»