Երևանում կանցկացվի «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով
Առողջություն
18:28 09/03/2012

Երևանում կանցկացվի «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով

Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախաձեռնությամբ մայիսի 12-13-ին Երևանում կանցկացվի «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ:

Ինչպես Panorama.am-ին հայտնեց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի տնօրեն Ռուզաննա Ազատյանը, գիտաժողովի շրջանակներում կներկայացվեն սեռական խանգարումների լուծման ժամանակակից մոտեցումները: «Այսինքն՝ որոնք են հիվանդությունների առաջացման պատճառները, որոնք են լուծման համար այսօր ամբողջ աշխարհում կիրառվող նորագույն մեթոդները»,- ասաց Ռ. Ազատյանը:

Նա տեղեկացրեց, որ 2009թ-ից սկսած Հայաստանում կազմակերպվում են նման միջազգային գիտաժողովներ: «Այս տարի ավելի շատ մասնակիցներ կունենանք, քանի որ հետաքրքրությունը մեծ է և շատերն են ցանկանում ներկա լինել այս գիտաժողովին»,- ընդգծեց Ռ.Ազատյանը:

Նշենք, որ գիտաժողովին կմասնակցեն Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից բժիշկ-սեքսոլոգներ, էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ, հոգեբույժներ և հոգեբաններ:
 

Placeholder
Երևանում կանցկացվի «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով