Արմեն Ռոնովի «Իմ ցավը քո ցավն է»  ֆիլմը հնարավոր է ընդգրկվի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում
Մշակույթ
16:16 12/03/2012

Արմեն Ռոնովի «Իմ ցավը քո ցավն է» ֆիլմը հնարավոր է ընդգրկվի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ռեժիսոր Արմեն Ռոնովի «Իմ ցավը քո ցավն է» 15-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը հնարավոր է ընդգրկվի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ֆիլմն արդեն անցել է նախընտրական փուլը, ներկայացվել է ժյուրիի դատին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցաւմ ասաց Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը:

Արմեն Ռոնովն (Մկրտչյան) ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի պրոդյուսերական բաժինը: 13 կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է: Հաղթանակ է ձեռք բերել տեղական և միջազգային փառատոներում:

Կաննի 65-րդ կինոփառատոնը կայանալու է ապրիլի 16-ից մինչև մայիսը 27-ը: Փառատոնի ամբողջական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 19-ին: Այս տարի Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» (Moonrise Kingdom) դրամայով:
 

Placeholder
Արմեն Ռոնովի «Իմ ցավը քո ցավն է» ֆիլմը հնարավոր է ընդգրկվի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում