Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Քաղաքական
20:29 12/03/2012

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Մարտի 12-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ, տեղեկացնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև ընտրությունների օրինականության և վերահսկողության հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրների: Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
 

Placeholder
Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ