Ռոսիցկին երկարաձգել է պայմանագիրն «Արսենալի» հետ
Աշխարհում
16:54 12/03/2012

Ռոսիցկին երկարաձգել է պայմանագիրն «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Ժամկետը և ֆինանսական պայմաններն առայժմ չեն հստակեցվում:
«Սա մեծ պատիվ է ինձ համար,- չեխ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:- Ես միշտ էլ հպարտությամբ եմ խաղադաշտ մտնում «Արսենալի» մարզաշապիկով: Նոր պայմանագիրն ինձ հնարավորություն է տալիս կարիերան շարունակել թիմում, որին շատ եմ սիրել այն վեց տարվա ընթացքում, որն անցկացրել եմ Լոնդոնում»:
 

Placeholder
Ռոսիցկին երկարաձգել է պայմանագիրն «Արսենալի» հետ