Կենդանավարժ Տիգրան Հակոբյանն արժանացել է բրոնզե մեդալի
Մշակույթ
08:45 12/03/2012

Կենդանավարժ Տիգրան Հակոբյանն արժանացել է բրոնզե մեդալի

Կենդանավարժ Տիգրան Հակոբյանը Իժևսկում կայացած Կրկեսային արվեստի 5-րդ միջազգային փառատոնում արժանացել է բրոնզե մեդալի: Այս մասին տեղեկացանք Ruscircus.ru կայքից:

Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվել է մարտի 8-11-ը, մասնակցել է 250 մասնակից 20 երկրից` Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ուկրաինա, Շվեդիա, Կանադա, Ֆրանսիա, Եգիպտոս, Շվեյցարիա, Ճապոնիա, Վիետնամ, Մեծ Բրիտանիա և Քենիա: Փառատոնը բաղկացած է եղել երկու մրցութային ծրագրից և գալա- ներկայացումից:

Ոսկե մեդալի են արժանացել շվեյցարացի դերասանը, նաև ռուս դերասաններ Զապաշնի եղբայրները և Բ. Աննաևան, Ա. Սարաչը:


Placeholder
Կենդանավարժ Տիգրան Հակոբյանն արժանացել է բրոնզե մեդալի