«Արմավիան» դեռ հաշվարկներ է կատարում
Տնտեսություն
17:25 13/03/2012

«Արմավիան» դեռ հաշվարկներ է կատարում

«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ «Զվարթնոց»-ի հետ բանակցություններն ավարտվել են, սակայն հստակ ոչինչ չի կարող ասել:

«Հիմա հաշվարկներ են իրականացվում սպասարկման գների վերաբերյալ: Հստակ ոչինչ դեռ չկա: Նվեր Մնացականյանն էլ հարցազրույցի է կանչել, դեռ չգիտենք, կարող ենք, թե ոչ»,-ասաց Նանա Ավետիսովան` նշելով, որ ուրիշ ոչ մի բան չի կարող ասել:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հրաժարվեց որևէ բան ասել:

Հիշեցնենք, որ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը պահանջել էր, որ «Զվարթնոց»-ը 25 տոկոսով իջեցնի սպասարկման գները, հակառակ պարագայում ինքը կհայտարարի ընկերության սնանկության մասին:

Այսօր դրկու ընկերությունների ղեկավարները նստել են բանակցությունների սեղանի շուրջ, և ինչպես փոխանցեցին  ՔԱԳՎ-ից, կողմերը եկել են փոխհամաձայնության:
 

Placeholder
«Արմավիան» դեռ հաշվարկներ է կատարում