Խաղաղ աֆղաններին սպանած զինվորականին մահապատիժ է սպառնում
Աշխարհում
10:50 13/03/2012

Խաղաղ աֆղաններին սպանած զինվորականին մահապատիժ է սպառնում

Ամերիկացի զինվորը, որն Աֆղանստանում սպանել էր խաղաղ բնակիչների, հնարավոր է մահապատժի ենթարկվի: Այս մասին, հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հայտարարությանը նշում է «Ուտռո.ռու»-ն:

Պենտագոնի ղեկավարի խոսքերով, այս գործը քննելու է զինվորական տրիբունալը: Սակայն անկախ այս ողբերգական միջադեպից ԱՄՆ նախագահ Օբաման իր հերթին հայտարարել է, թե այն չի կարող ազդել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման գրաֆիկի վրա:

Հիշեցնենք, լույս կիրակի գիշերը ԱՄՆ զինվորականը դուրս գալով Կանդագարում տեղակայված ռազմական բազայի տարածքից, կրակ է բացել հարևան գյուղի բնակիչների ուղղությամբ: Արդյունքում սպանվել է 16 մարդ, որոնց թվում են կանայք և երեխաներ:
Թալիբները խոստացել են վրեժխնդիր լինել:

Placeholder
Խաղաղ աֆղաններին սպանած զինվորականին մահապատիժ է սպառնում