Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կառլոսը պատմել է թիմի պլանների մասին` շեշտելով, որ իրենք մտադիր են գնել նաև Մադրիդի «Ռեալի» ու կատալոնյան «Բարսելոնի» ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի տրանսֆերները:
«Իհարկե, «Անժին» կփորձի հրավիրել Ռոնալդուին ու Մեսսիին այն ժամանակ, երբ նրանց պայմանագրերի ժամկետները կավարտվեն,- Կառլոսի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Մեսսին ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և նա դա ցուցադրում է «Բարսելոնում» իր խաղով: Իսկ Ռոնալդուն ներկայիս «Ռեալի» խորհրդանիշն է: Նրանցից ոչ մեկին չեմ կարող նախապատվություն տալ»: