Բակո Սահակյանն Արցախի շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է ունեցել
Քաղաքական
18:39 14/03/2012

Բակո Սահակյանն Արցախի շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հետ կապված հարցեր:

Արցախի Հանրապետության ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` քննարկված հարցերին պատշաճ եւ օպերատիվ լուծում տալու նպատակով հետեւողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Բակո Սահակյանն Արցախի շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է ունեցել