ՀՀԿ անդամատոմսեր` հայտնի մարդկանց
Օրվա մամուլ
09:27 14/03/2012

ՀՀԿ անդամատոմսեր` հայտնի մարդկանց

«Հրապարակը» գրում է, որ կիրակի օրը տեղի է ունենալու մի միջոցառում, որի ընթացքում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բաժանելու է ՀՀԿ անդամատոմսեր: Թերթը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ այդ միջոցառման ժամանակ կուսակցական անդամատոմսեր են ստանալու գործող պատգամավորներ Մխիթար Վարագյանը, Հակոբ Հակոբյանը և Վիկտոր Դալլաքյանը: Ինչպես նաև մարդիկ, ովքեր կլինեն ՀՀԿ համամասնական ցուցակում: Մասնավորապես նշվում են երգչուհի Շուշան Պետրոսյանի և «Առավոտի» թղթակից Մարգարիտ Եսայանի անունները:

Placeholder
ՀՀԿ անդամատոմսեր` հայտնի մարդկանց