Իոսիֆ Կոբզոնը կրկին է փորձելու
Մշակույթ
09:07 14/03/2012

Իոսիֆ Կոբզոնը կրկին է փորձելու

Երգիչ Իոսիֆ Կոբզոնը վերջին անգամ կփորձի ԱՄՆ մուտքի վիզա ստանալ` հինգշաբթի ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատանը մասնակցելով հարցազրույցի, հայտնում է «Ռիա նովոստին»: Նրա այդ իրավունքն արդեն 18 տարի սառեցված է առանց պաշտոնական պարզաբանման: Այս տարի լրանում է երգչի 75 ամյակը, ինչի կապակցությամբ ծրագրել է հոբելյանական համերգային շրջագայություն, որը Կոբզոնը կոչել է հրաժեշտի: Հյուրախաղերի գրաֆիկում ընդգրկված է նաև ԱՄՆ-ը:

Մայիս-հունիսի համար վարձակալված են համերգային դահլիճներ Նյու Յորքում, Չիկագոյում և Բոստոնում: Մինչ այժմ ի պաշտպանություն Կոբզոնի ամերիկյան հյուրախաղերի ավելի քան 4 հազար նամակ է ուղարկվել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Վերջին անգամ Կոբզոնը ԱՄՆ է այցելել 1994 թվականին, մեկ տարի անց ԱՄՆ պետքարտուղարությունը չեղյալ էր համարել նրա բազմակի վիզան: Դրանից հետո վիզա ստանալու երգչի բազմաթիվ բոլոր փորձերն ապարդյուն են անցել:

Placeholder
Իոսիֆ Կոբզոնը կրկին է փորձելու