ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը
Տնտեսություն
18:38 15/03/2012

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնել նոր` BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել ընկերությունից:

Ինտերնետում աշխատանքի աննախադեպ հարմարության, զուգահեռ մի քանի ծրագրերով աշխատելու, ինչպես նաև BlackBerry® Bridge™ տեխնոլոգիայի միջոցով սմարթֆոնը պլանշետային համակարգչին միացնելու նոր հնարավորությունների շնորհիվ BlackBerry® PlayBook™-ի համար չկա անհնարին առաջադրանք: BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը հնարավորություն է ընձեռում խմբագրել ֆայլերը Documents To Go®-ի միջոցով, խաղալ, վայելել երաժշտություն և շատ ավելին:

Պլանշետային համակարգիչը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ և 32 ԳԲ ներքին հիշողություն, և արժե համապատասխանաբար 250000 դրամ կամ 300000 դրամ: Եվ իհարկե, ցանկության դեպքում այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

BlackBerry® PlayBook™-ը կարելի է ձեռք բերել Երևանի Ամիրյան 3 հասցեում գտնվող սպասարկման կենտրոնից:

 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը