ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել լրագրողների հավատարմագրման կարգի վիճահարույց կետերը
Իրավունք
17:44 15/03/2012

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել լրագրողների հավատարմագրման կարգի վիճահարույց կետերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում փոփոխություն է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանող 2012թ. հունվարի 31-ի թիվ 18-Ն որոշման մեջ:

Մասնավորապես, ուժը կորցրած են ճանաչվել լրագրողների ու լրագրողական մի քանի կազմակերպությունների շրջանում աղմուկ բարձրացրած 2-րդ և 3-րդ ենթակետերը: Նշենք, որ որոշման նախկին տեսքով ԿԸՀ-ն լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե` 1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով 2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ. 3) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով:

Նախորդող հրապարակում. Խառնաշփոթ ԿԸՀ որոշման շուրջ. Լրագրողական կազմակերպությունները չեն ցանկացել մոլորեցնել հասարակությանը
 

Placeholder
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել լրագրողների հավատարմագրման կարգի վիճահարույց կետերը