Էլ ով կլինի ՀՀԿ ցուցակում
Օրվա մամուլ
09:16 15/03/2012

Էլ ով կլինի ՀՀԿ ցուցակում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` ՀՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկվելու նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, ով Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական տվեց անցյալ տարվա մայիսին` Երևանում իրականացվող մի քանի նախագծերին առնչվող անհամաձայնության պատճառով:

Թերթի ՀՀԿ-ական աղբյուրները հայտնել են նաև, որ ցուցակում կլինի տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՕԵԿ-ական էդուարդ Մադաթյանի որդին` Արման Մադաթյանը, էրեբունու նախկին թաղապետ Մհեր Մեդրակյանի փեսան: Վերջինս Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է և ՀՀԿ էրեբունու տարածքային խորհրդի նախագահի տեղակալը: Թերթը հիշեցնում է, որ նրա հայրը` Էդուարդ Մադաթյանը, ներկայումս «Օրինաց երկրի» անդամ է:

Placeholder
Էլ ով կլինի ՀՀԿ ցուցակում