Եվրոպայում բնակվելու համար 50 ադրբեջանցի որպես հայ է ներկայացել
Տարածաշրջան
15:00 15/03/2012

Եվրոպայում բնակվելու համար 50 ադրբեջանցի որպես հայ է ներկայացել

Ադրբեջանում լուրեր են տարածվել, որ Եվրոպայում բնակության իրավունք ձեռք բերելու համար այդ երկրից 50-ից ավելի քաղաքացի ներկայացել է որպես հայ: Այս մասին pat.az-ին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ 50 ադրբեջանցուց 5 ընտանիք այսօր նույնիսկ խոսում է հայերեն և մասնակցում հայկական հավաքներին:

Ըստ աղբյուրի, Ադրբեջանցիների` Եվրոպայում որպես հայ ներկայանալու մյուս հետաքրքիր պահերից մեկն էլ այն է, որ ադրբեջանցիներին «հայացրած» անձանցից մեկը «Ադրբեջանի ազգային ազատության» շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկն է:

Աղբյուրի, համաձայն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆարաջ Գուլիևը դա հաստատող պաշտոնական փաստաթուղթ ունի, բայց ինչ-ինչ պատճառներով այդ փաստաթղթերը չի հրապարակում: Աղբյուրը նշել է նաև, որ Ադրբեջանից որպես քաղաքական վտարանդի մոտ 20 լրագրող է հեռացել:

Placeholder
Եվրոպայում բնակվելու համար 50 ադրբեջանցի որպես հայ է ներկայացել