Առաջիկայում sms հաղորդագրությունները հնարավոր կլինի գրել հայատառ
Տնտեսություն
12:03 15/03/2012

Առաջիկայում sms հաղորդագրությունները հնարավոր կլինի գրել հայատառ

Հայաստանում մշակվում է ծրագիր, որի համաձայն քաղաքացիները sms հաղորդագրությունները կկարողանան ուղարկել և ստանալ հայերեն լեզվով: Հարցի առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում պարզաբանումներ խնդրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից, թե ինչպիսի աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ:

Ռ.Նազարյանի խոսքերով` քննարկումներ են անցկացվել հայաստանյան երեք բջջային օպերատորների հետ, և խնդրի լուծումներն առաջիկայում կգտնվեն: Հանձնաժողովի նախագահը խոստացավ 15 օրվա ընթացքում ներկայացնել քննարկումների արդյունքները: Ըստ նրա` խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են ծրագրային և սարքավորումների փոփոխություններ:

Տ. Սարգսյանը նշեց, որ «Նոկիան» արդեն իսկ արտադրում է հեռախոսներ` հայատառ ծրագրերում, սակայն Ռ. Նազարյանի հայտնեց, որ նման ապարատների ծավալը 1-2%-ից շուկայում չի անցնում:

Placeholder
Առաջիկայում sms հաղորդագրությունները հնարավոր կլինի գրել հայատառ