«The Wall Street Journal». Google ընկերությունը մտադիր է հիմնովին փոխել իր որոնման համակարգը
Տնտեսություն
17:03 15/03/2012

«The Wall Street Journal». Google ընկերությունը մտադիր է հիմնովին փոխել իր որոնման համակարգը

Google ընկերությունը մտադիր է հիմնովին փոխել իր որոնման համակարգը: Այդ փոփոխությունները իրականացվելու են առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Այս մասին է հաղորդում «The Wall Street Journal» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ, որոնման համակարգում էկրանի վերևում հայտնվելու են հետաքրքիր փաստեր, ինչպես նաև ուղիղ պատասխաններ` փնտրվող թեմաների վերաբերյալ:

Որոնողական համակարգի փոփոխությունները հնարավոր է ազդեն միլիոնավոր կայքերի վրա, որոնք կախված են որոնողական ներկա համակարգից:

Փոփոխությունների նպատակն որոնումներն ավելի արդյունավետ և տեղին դարձնել է, ինչի համար էլ մշակվել է այսպես կոչված «իմաստաբանական որոնումը»:

Ավելի մատչելի դարձնելու համար բերենք մի օրինակ: «Google»-ում «Բայկալ լիճ» փնտրելով, բացի վիքիփեդիայի տեղեկություններից, Google-ի տվյալների բազայում կլինեն տեղեկություններ լճի գտնվելու վայրի, կամ օրինակ խորության, երկարության, ջրում աղի մակարդակի և այլ անհրաժեշտ տվյալների մասին:

Placeholder
«The Wall Street Journal». Google ընկերությունը մտադիր է հիմնովին փոխել իր որոնման համակարգը