Գալիանի. «Միլանը» Սնեյդերի կարիքը չունի»
Աշխարհում
17:19 16/03/2012

Գալիանի. «Միլանը» Սնեյդերի կարիքը չունի»

Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի` իր ակումբը հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի ծառայություններով:

«Ես կարդացել եմ թերթերում հրապարակված այդ լուրը,- Գալիանիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Բայց մենք հիմա այդ դիրքում խնդիրներ չունենք: Ուրբի Էմանուելսոնն ու Քևին Պրինս-Բոատենգը հիանալի են կատարում իրենց պարտականությունները, և մենք նրանց մեկ ուրիշով փոխարինելու անհրաժեշտություն չենք զգում»:
 

Placeholder
Գալիանի. «Միլանը» Սնեյդերի կարիքը չունի»