Ազգային օպերայի թատրոնի բեմի վերանորոգման ընթացքում թատերական խմբերը հանդես կգան հայաստանյան այլ դահլիճներում
Մշակույթ
10:45 17/03/2012

Ազգային օպերայի թատրոնի բեմի վերանորոգման ընթացքում թատերական խմբերը հանդես կգան հայաստանյան այլ դահլիճներում

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստան են ժամանելու ավստրիացի մասնագետներ, որոնք վերանորոգելու են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը: Քննարկումներից հետո ապրիլ-մայիսին կսկսվի բեմի վերանորոգման աշխատանքները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ վերանորոգվելու է միայն բեմը, այսինքն՝ դերասանները փորձասենյակներում կկատարեն իրենց փորձերը, իսկ մինչև շինաշխատանքների ավարտը օպերայի ու բալետի խմբերը հանդես կգան Երևանի ու մարզերի այն դահլիճներում, որոնք հարմար են օպերային ու բալետային ներկայացումներ բեմադրելու համար:

Նշենք, որ պետությունը բեմի վերանորոգման համար տրամադրել է 8 միլիոն դրամ: Բեմի տեխնիկան 60-ական թվականների է:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թվականին: Ազգային օպերային թատրոնը կառուցվել է 1940 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով:

Placeholder
Ազգային օպերայի թատրոնի բեմի վերանորոգման ընթացքում թատերական խմբերը հանդես կգան հայաստանյան այլ դահլիճներում