Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցած շաբաթ ԲՀԿ համագումարին բացակայում էին ոչ միայն կուսակցական որոշ ֆիգուրներ՝ Սամվել Բալասանյանը, Հրանտ Մադաթյանը (Մոթել Հրանտ), այլև արվեստագետներ, որոնք կուսակցության շարքերը համալրել էին դեռ անցած ընտրությունների նախաշեմին: Նշենք, որ ցուցակի պատկառելի տեղերում ներգրավված հայտնի անուներն ընտրություններից հետո խորհրդարան չմտան՝ իրենց մանդատը զիջելով «իսկական» կուսակցականներին:
Հիշեցնենք, որ հայտնի անուննների շարքում էին դերասան Վլադիմիր Մսրյանը (լուսահոգի), Գուժ Մանուկյանը, Արամ Իսաբեկյանը, Կարեն Ջանիբեկյանը, բժիշկ Օկոյեվը և այլոք, որոնք կուսակցության շարքերն համալրելով ընդգրկվեցին ոչ միայն կուսակցության համամասնական ցուցակ` այլև ակտիվորեն ներգրավվեցին կուսակցության նախընտրական PR կամպանիաներում:
Թե ինչո՞վ են այս տարիների ընթացքում կուսակցությանը ծառայել հանրությանը հայտնի ու սիրելի նշված մարդիկ, հավանաբար կիմանայինք, եթե իհարկե ԲՀԿ 6-րդ համագումարին լիներ հաշվետվություն, սակայն մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները մեզ հաջողվեց պարզել նրանցից միայն մեկից՝ համագումարին ներկա դերասան Գուժ Մանուկյանից:
Panorama.am-ի հետ զրույցում կուսակցական «պարտականությունների», դրա շրջանակներում տարվող նախըտրական շրջանի անելիքների ու սպասելիքների մասին կիսվեց ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանը:
-Ինչ ակնկալիքներ ունեիք համագումարից պարոն Մանուկյան, մանավանդ որ այս անգամ համագումարն անցկացվեց ընտրություններին ընդառաջ:
-Ակնկալիքներս լավ են, քանի որ մեր ղեկավարը Ծառուկյանն է, իսկ նրա խոսքը միշտ գործ է: Ես ակնկալիքներս շատ բարձր եմ գնահատում:
- Պարոն Մանուկյան, այս ընթացքում կուսակցական գործունեությամբ զբաղվել ե՞ք:
-Ոչ, ես մի քիչ հեռու եմ կուսակցական աշխատանքներից, իմ կուսակցական աշխատանքը բեմն է, դերերն են:
-Բայց կուսակցությունը Ձեզ և անվանի մի քանի արվեստագետների ներգրավել էր իր կուսակցության շարքերում և Դուք դեռ նախորդ ընտրություններից առաջ ակտիվորեն կուսակցության քարոզարշավն էիք անում:
-Ինչ ասեմ, այո ճիշտ եք:
-Գոնե Ձեր գաղափարներով կարողացա՞ք այս ընթացքում ծառայել կուսակցությանը,. ձեր իմացությամբ օգտակար լինել կուսակիցներին:
-Առայժմ ոչ:
-Այդ դեպքում ո՞րն է եղել ԲՀԿ-ում Ձեր դերակատարումը, ըստ էության համարում ե՞ք Ձեզ կուսակցական:
-Ես ասեմ, դեռ են ժամանակ, երբ որ կուսկացության շարքերը պիտի ընդունվեի, ես համամիտ չէի, քանի որ ես նույնիսկ կոմունիստական կուսակցության անդամ չեմ եղել:
-Այդ դեպքում ինչո՞վ Ձեզ գայթակղեց ԲՀԿ-ն կամ կուսակցության լիդերը:
-Գայթակղեցին նպատակաները, քանի որ հավատում եմ ադ նպատակների իրագործմանը: Հավատում եմ Բարգավաճ Հայաստան տեսնելու իմ ձգտումներին, մեր երեխաների, մեր ապագայի համար, հայ ժողովրդի համար:
-Կարծիք կա, որ Դուք և ձեր գործընկերները համալրեցիք կուսակցության շարքերը մի բանի համար, որ նորաստեղծ կուսակցությանը Ձեր անունը հեղինակություն բերեր: Ի սկզբանե ա՞յդ է եղել գաղափարը, խնդիրը:
-Ոչ, ես էդ կարծիքին չեմ: Ես, կարծում եմ, եթե իմ անհրաժեշտությունը լինի իմ գաղափարները ներդնեն ինչ-որ ասպարեզում, ես մեծ հաճույքով կօգնեմ: Երևի թե, պետք չի եղել և դրա հնարավորություններն էլ չեն եղել: Եթե տա Աստված ես կարողանամ մի ինչ-որ խմբում լինել, որը պիտի բարձրացնի արվեստագետների հարցերը, մտահոգությունները, ուրեմն ես օգտակար կլինեմ միայն այդ ուղղությամբ աշխատելով:
-Նկատել եք երևի, հետաքրքիր տենդենց կա. արվեստի մարդիկ, և ոչ միայն արվեստի, փորձում են մտնել խորհրդարահն: Ի՞նչ է սա նշանակում ըստ Ձեզ: Կարծում եք` մարդիկ ձեզ հետևեցի՞ն, թե՞ այլ նպատակ են իրականում հետապնդում կուսակցական դառնալով:
-Չեմ կարծում, դա է պատճառը, երևի ղեկավարության մտածելակերպն է այդպիսին, որ նպատակահարմար են համարում արվեստագետներին նույնպես ներգրավել պատգամավորական շարքերում:
-Բայց դուք դրանում արդյունավետություն տեսնո՞ւմ եք, հավատու՞մ եք, որ նվիրաբար կաշխատեն:
-Անպայման:
-Այս անգամ էլ կլինե՞ք կուսակցության համամասնական ցուցակում
-Ասում են, որ կամ:
-Իսկ անցողի՞կ տեղերում եք:
-Ես դեռ չգիտեմ, իրենք էլ դեռ չգիտեն ցուցակի հերթականությունը:
-Ինչու անցած անգամ հրաժարվեցիք ձեր մանդատից, պրն Մանուկյան:
-Ես չեմ հրաժարվել:
-Բայց Դուք ցուցակում 29-րդ անցողիկ տեղում էիք և չմտաք խորհրդարան, ինչու՞:
-Այո, ճիշտ եք, ցուցակի 29-ը, թե 30-րդ տեղում էի կարծեմ, ընդ որում՝ կարծում եմ, հերթն ինձ էր հասել:
-Կոալիցիա կազմելուց հետո գործադիրում եղան նշանակվողներ, իսկ դա նշանակում է, որ ավտոմատ կերպով պիտի խորհրդարան մտնեիք:
-Երևի: Ես մի փոքր, իհարկե, սրտնեղեցի, որովհետև այնպիսի մարդ անցավ, որ չպետք է անցներ, և Արա Գևորգյանը ինձ մի բան ասաց՝ «Իսկ ինչի՞ ես մտածում, որ պրն Ծառուկյանը քեզ լավություն չի արել»: Ասեցի հնարավոր է, ասեցի իսկ ո՞նց ես դու մտածում, ասաց, թե արվեստագետ մարդը ի՞նչ գործ ունի ըտեղ մտնի, թող ինքը իր գործը անի լավ: Ես էլ պատասխանեցի՝ լավ բան ես ասում, որ էդպես է ես պետք է շնորհակալ լինեմ, որ չեմ անցել որպես պատգամավոր:
-Այսինքն հոգու խորքում ուզում էիք մանդատ ունենալ, բայց Ձեզ չհասավ: Հիմա զղջացե՞լ եք, որ տեր չեք կանգնել ձեր մանդատին:
-Բոլորովին, պատկերացրեք՝ չեմ զղջացել:
Գիտեք, ուզելը շատ հարաբերական է, եթե ես իմանամ, որ իմ անհրաժեշտությունը կլինի խորհրդարանում, և ես կարող եմ ինչ-որ բան ներդնել, անշուշտ ես պարտավորված կզգամ:
-Այսքան խոսվում է, թե ունենալու ենք նոր որակի խորհրդարան, որը նաև կբարձրացնի խորհրդարանի դերը: Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատկերացմամբ հաջորդ գումարման ԱԺ-ն:
-Ես կարծում եմ՝ երևի, կլինի մի քայլ առաջ:
-Այս ագամ ԲՀԿ-ի շարքերը մտավորական նոր ընկերներով կահամալրվե՞ն, ի՞նչ եք կարծում:
-Կարծում եմ կլինեն երևի, քանի որ շատ մարդիկ կան, որ ցանկություն ունեն:
Գիտեք, կուսակցական դառնալու մարմաջը, էդ կուսակցական դառնալ բառը մի քիչ խրտնեցնող է :
-Բայց ձեզ չխրտնեցրե՞ց:
-Սկզբնական շրջանում խրտնացրեց: Իսկ հիմա դուք եք ինձ քաղաքական հարցեր, տալիս, ես ինձ դրանից վատ եմ զգում:
-Ասացիք, թե ԲՀԿ-ին երբևէ օգտակար չեք եղել ձեր ասելիքով, փորձով, քանի որ դրա անհրաժեշտությունը նաև չի եղել: Ստացվում է՝ կուսակցությունում անելիք ունեք միայն համագումարից համագումա՞ր, կամ ընտրություններից ընտրություննե՞ր:
-Չէ, չէի ասի:
-Կապը պահե՞լ եք կուսակցության, մասնավորապես կուսակցության առաջնորդի հետ:
-Լինում է, շատ չէ, որովհետև զբաղվածության հարցեր կան, մյուսները երևի կապ ավելի շատ ունեն, քանի որ տալիս են նրանց այդ հնարավորությունները: Օրինակ էսօր իմ բախտս բերել է, որ մասնակցում եմ ԲՀԿ-ի համագումարին, թե չէ ամեն օր ես այս ժամերին թատրոնում փորձի եմ:
- Այս տարիների ընթացքում կուսակացության աշխատանքերում ի՞նչ թերացումներ եք տեսել, ինչպե՞ս կգնահատեք կուսակցության խորհրդարանական գործունեությունը:
-Ես էդ մանրամասները չեմ կարող ասել, մեկ-մեկ հեռուսատատեսությամբ լսում եմ Զոհրաբյանին, կամ ուրիշին, որ ասենք գնացին դուրս, ինչ-ինչ խոսակցություն եղավ, էդպես եմ բաներին հետևում: Ես այդ քաղաքական անցուդարձում չկամ: