Ս. Սաֆարյան. Ցուցակը փոխելու որոշում չկա
Քաղաքական
16:41 19/03/2012

Ս. Սաֆարյան. Ցուցակը փոխելու որոշում չկա

Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է «Ժառանգությունը» կվերանայի համամասնական ցուցակը, համանուն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարհյանը հայտարարեց, թե «Ժառանգությունը» երբևիցե նման անլուրջ քայլերի չի գնացել, հատկապես որ մեկ օրում փոխի իր հրապարակած ցուցակը:

Նա նշեց, որ քաղաքականությունում ոչինչ բացառված չէ, առավել ևս որ իրենք դեռ պետք է փաստաթղթերը հանձնեն ԿԸՀ, բայց այս պահին նման խոսակցություն , առավել ևս որոշում չկա:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել է «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի համամասնական ցուցակը, որի անցողիկ տեղերում «Ժառանգությունը» առաջադրել է հանրային սեկտորի ներկայացուցիչների թեկնածությունը, հետին պլան մղելով` «Ժառանգության» վետերաներին. Լարիսա Ալավերդյան` 41, Անահիտ Բախշյան` 14, Արմեն Մարտիրոսյան` 16 և այլն:

Նախորդող հրապարակում`
Ժառանգություն-ը պաշտոնապես հրապարակել է «Ազատ դեմոկրատների» հետ միացյալ թեկնածուների ցուցակը

 

Placeholder
Ս. Սաֆարյան. Ցուցակը փոխելու որոշում չկա