Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակության հետ
Տնտեսություն
17:17 20/03/2012

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակության հետ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը (Mark Horton):

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է Հայաստանի առջև ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը և դրա հնարավոր հետևանքները Հայաստանի համար, ինչպես նաև տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին և միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին (Henri Reynaud): Քննարկվել են Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ զարգացումները:


 

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակության հետ