Դաշինքի ցուցակը դեռ քննարկվում է
Օրվա մամուլ
09:17 20/03/2012

Դաշինքի ցուցակը դեռ քննարկվում է

«Հայկական ժամանակը» գրել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ղեկավարները երեկ կեսգիշերին բուռն քննարկումների մեջ են եղել. «Բանն այն է, որ այս ուժերի համատեղ համամասնական ցուցակը, որ հրապարակվել է կիրակի օրը, դժգոհությունների տեղիք է տվել»: Թերթի տեղեկություններով, երկու ուժերի ներկայացուցիչները հավաքվել են քննարկելու, թե ինչպես կարելի է բարեփոխել ցուցակը, որպեսզի կուսակցության շարքերում բորբոքված կրքերը հանդարտվեն: «Ժառանգության» մի պատգամավոր թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ցուցակը էական փոփոխությունների դժվար թե ենթարկվի, որովհետև այդ փոփոխություններն էլ կարող են հարուցել նրանց դժգոհությունը, ովքեր գոհ են հրապարակված ցուցակի պատկերից:

Placeholder
Դաշինքի ցուցակը դեռ քննարկվում է