Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայհեղինակ». Ադրբեջանում հայ հեղինակների իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել Եվրոպական դատարանի միջոցով
Ադրբեջանի տարածքում հայ հեղինակների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել Եվրոպական դատարանի և միջազգային կառույցների միջոցով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը` նշելով, որ այդ երկրի հետ որևէ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հնարավորություն չի տալիս դիմել ադրբնեջանական համապատասպան կառույցներին` հայ հեղինակների մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու նպատակով:
Անդրադառնալով մի քանի տարի առաջ Բաքվից հնչող հայտարարություններին, թե հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանն իբր իր «Արցախ» և մի քանի այլ ստեղծագործությունների մեջ օգտագործել է ադրբեջանական ժողովրդական երգերը և վերամշակել դրանք` Սուսաննա Ներսիսյանը հիշեցրեց, որ միջազգային ատյաններում հաստատվել է, որ հիշյալ երգահանի ստեղծագործությունները որևէ կապ ադրբեջանական ֆոլկլորի հետ չունեն:
«Ժողովրդական ստեղծագործությունների խախտված իրավունեները դժվար է հիմնավորել: Գործնականով արգելված չէ վերամշակել ժողովրդական ֆոլկլորը, բայց այս դեպքում Բաքվից հնչաց բոլոր հայտարարություններն այդպես էլ չհիմնավորվեցին», - նշեց նա:
«Հայհեղինակ» կազմակերպության նախագահը նաև վստահեցրեց, որ եթե, այնուամենայնիվ Ադրբեջանում նկատվեն հայ հեղինակների մտավոր սեփականության իրավունքների ոտնահարման դեպքեր, իր ղեկավարած կառույցը պատրաստ է դիմել Եվրոպական դատարան և այլ միջազգային կառույցներին և աջակցել այդ իրավունքները պաշտպանության հարցում: