ԲՀԿ ցուցակը կազմել են վիճակահանությամբ
Օրվա մամուլ
09:43 21/03/2012

ԲՀԿ ցուցակը կազմել են վիճակահանությամբ

«Չորրորդ ինքնիշխանությունն» անդրադարձել է ԲՀԿ ցուցակին, որի առաջին 20 անունները հրապարակվել են երեկ: «Ցուցակում բացակայում է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի անունը: Փոխարենը ցուցակում է հայտնվել մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, ինչպես նաև տարբեր կուսակցություններ փոխած երիտասարդներ` ոչ այնքան մաքուր քաղաքական անցյալով»,- գրում է թերթը և ավելացնում, որ իր տեղեկություններով, երեկ երեկոյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կուսակցությունում տեղի է ունեցել վիճակահանություն, և կուսակցականները ցուցակում են հայտնվել` իրենց հանած թվերի համապատասխանությամբ: Իհարկե, խոսքը առաջին տասնյակի մասին չէ:

Placeholder
ԲՀԿ ցուցակը կազմել են վիճակահանությամբ