Ա. Աշոտյանը պաշտոն կստանա ԱԺ-ում
Օրվա մամուլ
09:17 21/03/2012

Ա. Աշոտյանը պաշտոն կստանա ԱԺ-ում

«Հրապարակը» գրում է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այլևս չի ուզում լինել կառավարությունում, այլ ցանկանում է վերադառնալ օրենսդիր աշխատանքի` լինել ԱԺ պատգամավոր: «Բայց ոչ շարքային: Ըստ որոշ տեղեկությունների, Աշոտյանը ցանկանում է զբաղեցնել Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ավելի հավանական է, որ Աշոտյանը չի բավարարվի նման փոքր պաշտոնով և հնարավոր է զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Ըստ լավատեղյակ աղբյուրների` նաև դրանով է բացատրվում այն փաստը, որ Աշոտյանը ոչ միայն ընդգրկվեց ՀՀԿ գործադիր մարմնում, այլև դարձավ ՀՀԿ փոխնախագահ»,- գրում է թերթն ու հիշեցնում որ ներկայիս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ՀՀԿ հնաբնակներից է, ՀՀԿ փոխնախագահ չէ:

Placeholder
Ա. Աշոտյանը պաշտոն կստանա ԱԺ-ում