Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերի երեխաներն ազգային փոքրամասնությունների դպրոցներում սովորելու իրավունք ստացան
Քաղաքական
17:29 21/03/2012

Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերի երեխաներն ազգային փոքրամասնությունների դպրոցներում սովորելու իրավունք ստացան

Ըստ թուրքական «Հյուրիյեթ»(Huriyet) թերթի տեղեկատվության` Թուրքիայի Ազգային կրթության նախարարության կողմից մասնավոր կրթական հաստատությունների մասին օրենքում կատարված փոփոխությամբ` այսուհետև Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերի, հույների ու հրեաների երեխաներն ազգային փոքրամասնությունների դպրոցներում սովորելու իրավունք են ստանում:

Բանն այն է, որ նախկինում Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում կրթություն ստանալու իրավունք ունեին միայն այդ երկրի քաղաքացիություն ունեցող երեխաները: Նախնական տվյալների համաձայն` այս օրենքից կօգտվի շուրջ երկու հազար աշակերտ:

Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Արամ արեպիսկոպոս Աթեշյանըն այս փոփոխության վերաբերյալ ասել է . «Մոտավորապես 2 տարի պայքարում էինք այս խնդրի լուծման համար: Հիմա շատ երջանիկ եմ: Շնորհակալ ենք կրթության նախարարությանը»:

Placeholder
Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերի երեխաներն ազգային փոքրամասնությունների դպրոցներում սովորելու իրավունք ստացան