Մեսսին «Բարսելոնի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն է
Աշխարհում
12:09 21/03/2012

Մեսսին «Բարսելոնի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն է

«Բարսելոնն» Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Նոու Կամպ» մարզադաշտում հաղթեց «Գրանադային»: Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Լիոնել Մեսսին` դառնալով ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն:
Նախորդ ռեկորդը պատկանում է լեգենդար Սեսար Ռոդրիգեսին, ով «Բարսելոնում» հանդես է եկել 1939-1955 թթ. ժամանակահատվածում և խփել 232 գոլ: Մինչ «Գրանադայի» հետ հանդիպումը Մեսսին իր ակտիվում ուներ 231 գնդակ: Դառնալով հեթ-տրիկի հեղինակ` նա իր գոլերի քանակը հասցրեց 234-ի:
 

Placeholder
Մեսսին «Բարսելոնի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն է