Ուկրաինայի մշակույթի օրեր՝ Հայաստանում
Մշակույթ
09:08 21/03/2012

Ուկրաինայի մշակույթի օրեր՝ Հայաստանում

Այսօրվանից մինչև մարտի 28-ը Երևանում և հանրապետության մարզերում փոխադարձաբար կանցկացվեն Ուկրաինայի մշակույթի օրեր: Այն իրականացվում է հայ-ուկրաինական մշակութային համագործակցության շրջանակներում` «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ուկրաինայի մշակույթի և արվեստների նախարարության միջև 2008-2012 թթ. մշակութային համագործակցության» ծրագրի դրույթներին համապատասխան:

ՀՀ մշակույթի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այդ առիթով Հայաստան է ժամանել ուկրաինական մշակութային և պաշտոնական պատվիրակությունը՝ Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի գլխավորությամբ:

Placeholder
Ուկրաինայի մշակույթի օրեր՝ Հայաստանում