Լրագրողները չեն ընդունել Ալեքսանյանի գրազը
Օրվա մամուլ
09:53 22/03/2012

Լրագրողները չեն ընդունել Ալեքսանյանի գրազը

«Հայկական ժամանակը» գրում է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմում էին, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրենց առաջարկել գրազ գալ, որ որևէ մեկը «իր դեմ» չի առաջադրվի Երևանի թիվ 7 ընտրատարածքում:

Լրագրողներից որևէ մեկը չի ընդունել Ալեքսանյանի գրազը` համարելով, որ տանուլ կտա: Ինքը` Ալեքսանյանն էլ առաջնորդվել է այդ կանխավարկածով, որովհետև երեկ նույն ընտրատարածքում «առաջադրվել է տվել» Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից, անկուսակցական ոմն Վարդան Վարդանյանի: Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ գրանցված թեկնածուների թիվը լինի առնվազն երկուսը:

Placeholder
Լրագրողները չեն ընդունել Ալեքսանյանի գրազը