Ա. Իսկանդարյան. Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների նախերգանքն են
Քաղաքական
14:00 22/03/2012

Ա. Իսկանդարյան. Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների նախերգանքն են

«Գալիք խորհրդարանական ընտրությունները 2013 թ.-ի նախագահական ընտրությունների նախերգանքն են»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Վերջինս նշեց, որ եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա խորհրդարան, ամենայն հավանականությամբ, կանցնեին 6 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ դաշինքը» և ՕԵԿ-ը:

Քաղաքագետը նշեց, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ,և ՀՅԴ-ն բոլոր պայմաններում կանցնեն խորհրդարան: Իսկ Օրինաց Երկիր կուսակցությունը դրա համար դեռ շատ աշխատանք պետք է ծավալի:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն-Ազատ Դեմոկրատներ դաշինքին», ապա քաղաքագետի կարծիքով, առանձին- առանձին այս ուժերը խորհրդարան անցնելու հնարավորություն չեն ունենա:

Placeholder
Ա. Իսկանդարյան. Խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների նախերգանքն են