Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱԿ նախկին անդամ, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, մարտի մեկի դեպքերից հետո անազատության մեջ հայտնված, ապա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը փոխել է մտադրությունը: Նա թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու փոխերեն կառաջադրվի Դավթաշեն վարչական շրջանն ու Արաբկիրի մի մասն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում:
Մեկ ժամվա ընթացքում նա փաստաթղթերը կներկայացնի ԸԸՀ: «Հաշվի առնելով այն, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են երկու կանայք, և նկատի ունենալով, որ հիմա կանանց մեկամսյակ է` ես զիջում եմ և չեմ պայքրի կանանց հետ»,-ասաց Սիրունյանը:
Հիշեցնենք, որ թիվ 4-ում ՀԱԿ մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀՀԿ-ի կողմից Արտակ Սարգսյանը /ՍԱՍ-ի Արտակ/, ինքնառաջադրվել է Ալեքսան Միանսյանը, «Ժառանգություն» կուսակցությունն առաջադրել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ըստ շրջանառվող լուրերի այստեղ պատրաստվում է պատգամավորության համար պայքարել նաև «168 ժամի« գլխավոր խմբագիր, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի կինը` Սաթիկ Սեյրանյանը, ով հայտարարել է, թե ակնկալում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության աջակցությունը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը ընտրություններին մասնակցում են համատեղ համամսնական ցուցակով:
Թիվ 5-ում փաստորեն, Սիրունյանը պայքարի մեջ կմտնի Դավթաշեն վարչական շրջանի հանրապետական ղեկավար Արթուր Գևորգյանի ու Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: