Հայկական պատվիրակությունը Բաքու կմեկնի «մարտական» կազմով
Քաղաքական
10:48 23/03/2012

Հայկական պատվիրակությունը Բաքու կմեկնի «մարտական» կազմով

Բաքվում ապրիլի 2-4-ը կայանալիք «Եվրանեսթ»-ի լիագումար նիստին հայկական պատվիրակությունը կմասնակցի ամբողջական կազմով: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց ԱԺ պատգամավոր, «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովում Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա, պատվիրակության կազմում են՝ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Սաֆարյանը, Խաչիկ Հարությունյանը, Մանվել Բադեյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայկական պատվիրակության մի շարք անդամներ, անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվում են մեկնել Բաքու:

Placeholder
Հայկական պատվիրակությունը Բաքու կմեկնի «մարտական» կազմով