Գալիանի. «Ես միշտ կպաշտեմ Տևեսին»
Աշխարհում
13:19 23/03/2012

Գալիանի. «Ես միշտ կպաշտեմ Տևեսին»

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին ափսոսանք է հայտնել, որ իր ակումբը ձմռանը չկարողացավ ստանալ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսի տրանսֆերը:

«Երկրորդ նման հնարավորություն չի լինի: Ես տեսա, թե ինչպես էր խաղում Կառլոսը «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ: Նա շատ լավ էր նայվում: Վեցամսյա ընդմիջումից հետո մտավ խաղադաշտ և փոխեց խաղը` օգնելով իր թիմին` տոնելու կամային հաղթանակ:

Բայց մեզ շատ է դուր գալիս նաև Մաքսի Լոպեսի խաղը: Ես միշտ կպաշտեմ Տևեսին, մենք ցանկանում էինք, որ նա տեղափոխվի «Միլան», սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան»,- Գալիանիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
 

Placeholder
Գալիանի. «Ես միշտ կպաշտեմ Տևեսին»