Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայում ձերբակալել են դաղստանցիների, որոնք սպանում էին համասեռամոլների. Դաղստանի երկու քաղաքացիներ ընդունել են իրենց մեղքը երեք նմանատիպ սպանությունների գծով:
«Ուտռո.ռու»-ի հաղորդմամբ, դաղստանցիները խոստովանել են, որ կատարել են այդ սպանությունները ատելությունից դրդված` նրանք չեն ընդունել իրենց զոհերի սեռական կողմնորոշումը: Աղբյուրը նշում է, որ հանցագործները զոհերի հետ ծանոթանում էին համացանցում և սպանում էին հենց իրենց իսկ բնակարաններում, ուր այցելում էին հանդիպման համար: Բոլոր զոհերը խեղդամահ են արվել:
Առաջին սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Համասեռամոլներին ատող դաղստանցիներին ձերբակալել են մարտի 22-ին: