30 հազար հռոմեական արծաթյա դրամ` բաղնիքում
Մշակույթ
09:02 23/03/2012

30 հազար հռոմեական արծաթյա դրամ` բաղնիքում

Հնագետներն ավելի քան 30 հազար հռոմեական մետաղադրամ են գտել անգլիական Բաթ քաղաքի նոր հյուրանոցի շինհրապարակում, հաղորդում է Բի-Բի-Սի-ն: Արծաթե դրամները թվագրվում են մ.թ.ա 270 թվականով:

Գիտնականները գտածոն ներկայացնում են որպես մեծությամբ 5-րդը, որ հայտնաբերել են հնագետներն ընդհանրապես:

Գանձը գտնվել է հռոմեական հին բաղնիքներից 150 մետր հեռավորության վրա: Անտիկ շրջանից Բաթ քաղաքը հայտնի է իր բուժիչ աղբյուրներով: Քաղաքի պատմական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են:

 

Placeholder