Շվեդիան կարող է դառնալ կանխիկ դրամից հրաժարված առաջին երկիրը
Տնտեսություն
11:43 24/03/2012

Շվեդիան կարող է դառնալ կանխիկ դրամից հրաժարված առաջին երկիրը

Երկիր, որն առաջինն է 1661թ. ներմուծել թղթադրամների շրջանառությունը, հիմա կարծում է, որ թղթադրամները սպառել են իրենց ու այլևս անհրաժեշտ չեն: Այս մասին տեղեկացնում է «NEWSru.com» պարբերականը:

Շվեդական քաղաքների մեծ մասում անգամ ավտոբուսների տոմսերի համար վճարումը կատարվում է բջջային ծառայությունների միջոցով:

Երկրում բանկերն ընդհանրապես հրաժարվում են կանխիկ դրամով կատարվող գործարքներից: Անգամ եկեղեցին նվիրատվություններն ընդունում է պլաստիկ քարտերով:

Placeholder
Շվեդիան կարող է դառնալ կանխիկ դրամից հրաժարված առաջին երկիրը