Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի նախագահ. Հարավային հատվածների զարգացումն ունի կարևոր սոցիալ-տնտեսական, քաղաքական նշանակություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թևի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանը այս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում բացթողումները ուղղակիորեն կազդեն մյուսների վրա:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության հարավային հատվածների զարգացումը ունի կարևոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նշանակություն, ինչը համապատասխան մոտեցում է պահանջում նրանց պլանավորման և իրականացման ժամանակ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: