Մերկել. Գերմանիան թուլ չի տա, որպեսզի Հունաստանը դուրս գա Եվրագոտուց
Քաղաքական
15:29 26/03/2012

Մերկել. Գերմանիան թուլ չի տա, որպեսզի Հունաստանը դուրս գա Եվրագոտուց

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «ԲիԲիՍի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հունաստանի պարտքային ճգնաժամին, նշելով,  թե Գերմանիան թուլ չի տա, որպեսզի Հունաստանը դուրս գա Եվրագոտուց, և որ դա մեծ սխալ կլինի:

«Մենք որոշում ենք կայացրել միավորվել դրամային միությունում: Դա ոչ միայն դրամային որոշում է, այլև քաքաքական: Ուղղակի աղետ կլիներ, եթե մենք անդամ պետություններից մեկին հայտնեինք, թե այլևս չենք ուզում տեսնել մեր կողքին»,-ասել է Մերկելը, հավելելով, թե Եվրագոտին բավականին կթուլանա, եթե Հունաստանը լքի այն:

«Մարդիկ ողջ աշխարհում կսկսեն հարցնել՝ ով է հաջորդը»,-ասել է Մերկելն ու ավելացրել. «Մեծ քաղաքական սխալ կլիներ Հունաստանին թույլ տալ դուրս գալ Եվրագոտուց: Այդ իսկ պատճառով մենք անկեղծ ասում ենք՝ եթե դուք ցանկանում եք լինել միասնական դրամի մասնիկը, ապա պետք է կատարենք ձեր տնային առաջադրանքը, իսկ մենք միշտ էլ ձեզ կաջակցենք այդ հարցում»:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Հունաստանի խորհրդարանը վավերացրել էր 130 միլիարդ եվրո ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը: Եվրագոտու անդամ պետություններից հունական պարտքային ճգնաժամի լուծման համար մեծ ջանքեր է գործադրում հենց Գերմանիան, ինչի համար որոշ քաղաքական գործիչներ քննադատում են Մերկելին:

Placeholder
Մերկել. Գերմանիան թուլ չի տա, որպեսզի Հունաստանը դուրս գա Եվրագոտուց