Ադրբեջանը դադարեցրել է մետաղի ջարդոնի վաճառքն Իրանին
Քաղաքական
12:15 27/03/2012

Ադրբեջանը դադարեցրել է մետաղի ջարդոնի վաճառքն Իրանին

Անցյալ շաբաթվա սկզբից Ադրբեջանը դադարեցրել է մետաղի ջարդոնի արտահանումն Իրանին: «Ազադլիգը» հայտնում է, որ այս մասին հաղորդել է milaz.info պորտալը:

Ադրբեջանում մետաղի ջարդոնի մթերմամբ զբաղվում է «Baku Steel Company» ընկերությունը, որն արդեն դադարեցրել է այդ գործը:

Կարծիքներ են շրջանառվում, որ մետաղի արտահանումն Իրան Ադրբեջանը դադարեցրել է այդ երկրի դեմ միջազգային պատժամիջոցներից հետո: Նշվում է, որ Ադրբեջանից գնած մետաղի ջարդոնը Իրանն օգտագործում է պաշտպանության ոլորտի արդյունաբերության մեջ:

Placeholder
Ադրբեջանը դադարեցրել է մետաղի ջարդոնի վաճառքն Իրանին